Օգոստոսի 19-ին Սեւանում`Շորժայի ափին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը փարթի է կազմակերպել:

Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել փարթիից`փոխանցելով այնտեղ տիրող տրամադրությունը։  Դատելով կադրերից՝ բարձր տրամադրության պայմանները ստեղծված էին, օրինակ՝ մի դրվագում պատգամավոր Հայկ Սարգսյանը, անցնելով նարգիլեների սեղանի մոտով, հարցնում է. «Նարգիլեից ի՞նչ կա, ապեր»:

Ամառային միջոցառմանը մասնակցել են նաև ԱԺ պատգամավորներ եւ տարբեր պաշտոնյաներ, ինչպես օրինակ՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը, ներկա է եղել նաեւ երգիչ Արտաշ Ասատրյանը: