Գերմանիայի Լեֆինգենե քաղաքում փակել են «Արծվի թռիչք» կոչվող 23-մետրանոց ատրակցիոնը՝ սվաստիկային կառուցվածքի նմանության պատճառով, հայտնում է SWR հեռուստառադիոընկերությունը:

Ատրակցիոնը բացվել էր հուլիսի վերջին: Այդ ժամանակ ոչ մեկը չի բողոքել, որ այն նման է հիտլերյան Գերմանիայի խորհրդանիշներից մեկին: Իսկ օգոստոսին արդեն համացանցում են հայտնվել առաջին հոլովակները, օգտատերերը նշել են, որ կառուցվածքը հիշեցնում է Գերմանիայում արգելված խորհրդանիշը:

Այգու կառավարիչ Պատրիկ Հասլերը հայտարարել է, որ մինչեւ համացանցում հրապարակված հաղորդագրությունները, անձնակազմը նման նմություն չի նկատել: Իսկ ատրակցիոնի օպերատոր Ռյուդիգեր Բրաունը ներողություն է խնդրել «յուրաքանչյուրից, ով մտահոգություն ունի կամ դիզայնի պատճառով վիրավորված է»: Հիմա ինժեներներն աշխատում են ատրակցիոնի նոր կերպարի ուղղությամբ: