«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարեսկզբին, կառավարության որոշմամբ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բաժնետոմսերն անցան Հերացու անվան պետական բժշկական համալսարանին։ Մեկ տարվա ընթացքում Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը բավականին նորացել է, եւ ամենակարեւորը՝ մեծ թվով նոր կադրեր են գնացել ինստիտուտ։

Հիմնականում այստեղ են տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոնից՝ Հանրապետական հիվանդանոցից, եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Այս երկու բժշկական կենտրոններն իրենց լավագույն օրերը չեն ապրում, բժիշկներն էլ բարձր չեն վարձատրվում․ կադրերի հոսքի հիմնական պատճառը դա է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում