Չինաստանից տասնյակ երեխաներով տուրիստական ավտոբուսը Լաոսում վթարի է ենթարկիվել. ողբերգական ճանապարհային պատահարի հետեւանքով զոհվել է առնվազն 13 պատանի ուղեւոր, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Չինաստանից 44 ուղեւորի տեղափոխող ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել Վիետյանոմի եւ երկրի հյուսիսում գտնվող Լուանգ-Պրաբանգ տուրիստական քաղաքի միջեւ եւ վթարի ենթարկվել, հայտնել է Լաոսում Չինաստանի դեսպանությունը:

Ողբերգության հետեւանքով զոհվել է 13 երեխա, եւս 31-ը վիրավորվել, որոնցից 2-ը ծանր վիճակում են: Իսկ ավտոբուսի վարորդը եւ ուղեկցորդը մակերեսային վնասվածքներ են ստացել:

Դեսպանությունից հայտնել են, որ տուժածներին օգնության է շտապել «Չին ժողովրդի ազատագրության բանակ» կազմակերպության բժիշկների խումբը, որոնք Լաոսում էին մասնագիտական միջոցառման մասնակցելու նպատակով:

Վիրավորներից ոմանց հոսպիտալացրել են Լուանգ-Պրաբանգի հիվանդանոցում: