Ակնհայտ է մի բան՝ եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրերը, Հայաստանի գոյատեւման «վարագույրը» կարաք հանգիստ փակեք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Կարեն Ադոնցը, ով իր գրառումը վերնագրել է. «Էս պետությունը մեր ձեռքը կրակն ա ընկել»:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամեն անգամ Ջերմուկի ջուրը խմելուց, կամ Սեւանում լող տալուց, լաբորատոր քննություն չեք անցկացնելու։

«Պայմանագիր», «պարտավորագիր», «կկանխենք», «կկասեցնենք»։ «Սանիտեքն» իր պայմանագրային պարտավորությունները տարիներ շարունակ չի կատարում, կասեցրե՞լ ենք։ Եթե երկրում տիրող «խոզանոցը», Սեւանի աղտոտվածությունը դեռ կարելի է փրկել՝ գրագետ կառավարմամբ, ապա հիմնովին «թունավորված» ջրերը երբեք չեն մաքրվի։

Այս հարցը չի կարելի լուծել նույնիսկ «ուղղիղ ժողովրդավարությամբ», հանրաքվեներով՝ ուր մնաց կառավարության որոշումներով։ Նման բնույթի հարց անթույլատրելի է նույնիսկ քննարկել»: