Ուդմուրտիայի բնակիչը, որը ծանր հանցագործությունների համար մահապատժի էր դատապարտվել, սակայն համաներման արժանացել եւ ազատ արձակվել, փոքրիկ աղջկան գայթակղելով  տարել է ամայի բակ՝ խոստանալով քաղցրավենիք գնել եւ կարուսել նստեցնել եւ բռնաբարել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ քննչական վարչությանը:

Հանցագործությունը կատարվել է օգոստոսի 4-ին Գլազով քաղաքում:

«Տղամարդը մանկական հրապարակներից մեկում տեսել է 7-ամյա աղջկա եւ առաջարկել քաղցրավենիք գնել եւ կարուսել նստել: Երեխան հավատացել է եւ գնացել է նրա հետ, հանվցագործը նրան տարել է բակ, որտեղ սեռական բնույթի գործողություններ է կատարել, որից հետո փախուստի է դիմել», - հայտնում է Ուդմուրտիայի ՔԿ-ն:

Գերատեսչության տվյալներով՝ աղջիկը միանգամից վազել է մոտակա խանութ եւ կատարվածի մասին պատմել վաճառողուհուն, որը եւ դիմել է իրավապահներին:

«Հանցագործի ինքնությունը հնարավոր է եղել պարզել տեսահսկող սարքերի միջոցով: Պարզվել է նա քաղաքի 56-ամյա բնակիչ է: Տղամարդը նախկինում մի քանի  դատվածություն է ունեցել, այդ թվում մահապատժի դատապարտվել, 1998-ին համաներման արժանացել եւ 3 տարի առաջ վաղաժամ պայմանական ազատ արձակվել: Նա ոչ մի տեղ չէր աշխատում», - նշում է ՔԿ-ն:

Հանցագործին կալանավորել են: Քննիչները պարզում են հանցագործությունների հնարավոր լրացուցիչ դրվագները, որոնք նա կարող էր կատարել: