Որսագողության դեմ պայքարի միջոցառման շրջանակներում իրականացվող հերթական շրջայցի ընթացքում Բնապահպանության եւ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս Արմավիրի մարզում հայտնաբերվեց ապօրինի որսի դեպք։

Քաղաքացիներ Ա.Ս.-ն եւ Ա.Ս.-ն մինչեւ որսաշրջանի բացումը որսացել էին 9 հատ լոր։ Նրանց մոտ հայտնաբերվել է որսորդական 2 հրացան, որոնք առգրավվել են։

Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

Ապօրինի որսի կանխարգելման վերահսկողական շրջայցերը շարունակվում են։