Իրանի հատուկ նշանակության ջոկատը բարեհաջող հատուկ գործողությամբ վերացրել է  թմրանյութերի մաքսանենգների խոշորագույն միջազգային ցանց, հայտնում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի Հորմոզգանի դատախազությանը:

Բարեհաջող հատուկ գործողության ընթացքում իրանական հատուկ նշանակության ուժերը ոչնչացրել են Իրանի հարավում գտնվող թմրանյութերի միջազգային մաքսանենգ ցանցըը, իսկ ցանցի  13 անդամները կալանավորվել են:

Հորմոզգանի գլխավոր դատախազ Ալի Սալեհիի խոսքով՝ մաքսանենգ ցանցն ամեն տարի մոտ 200 տոննա թմրանյութեր Պակիստանի է տեղափոխել տարածքով Սիստան եւ Բելուջիստան նահանգ:

Մաքսանենգները խմբաքանակները երկիր են բերել ծովով:

Իրանը թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի առաջնագծում է: Իրանի ոստիկանության ջանքերի շնորհիվ ամեն տարի կանխվում եւ բռնագրավվում է ափիոնի համաշխարհային շրջանառության ավելի քան 80 տոկոսը, հերոինի և մորֆինի 40 տոկոսը:

Թմրանյութերը երկիր են բերվում Աֆղանստանից: