ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը համոզված է, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել: «Եղել է, ո՞նց չի եղել»,-ասաց նա՝ հավելելով. «Մի հատ Մանվել էր, համ ԳԱԻ պետ էր աշխատում, համ գեներալ: Մանվելի «չեպե»-ն մենակ էն ա եղել, որ տեսնում էր, մեկը «նարուշենի» է անում, բռնում ավտոյի «զալատիկներն» իջացնում էր: Մանվելն ինքն իրեն վերապահել էր, որ դու խախտում չանես»:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված սեփականության վկայականներին, որոնք վերադարձվել են համայնքին, Սեյրան Սարոյանն ասաց, որ այդ ամենը դատարանում կպարզվի, թե ումից են առել, փող վերցնողն ով է եւ այլն: