Արային Հարությունյան, Լեւոն Բարսեղյան, խնդրում եմ ազատել ինձ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից, քանի որ բացարձակապես անընդունելի եմ համարում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգագրագետ Գայանե Շաբոյանը:

«Նման վերաբերմունքով՝ թե հանքարդյունաբերության հարցին, թե խնդիրը բարձրացնող քաղաքացիներին, թե երկրի համար աղետաբեր ծրագրին, որի չեղարկումը նաև իր նախընտրական ծրագրի ամենակարևոր խոստումն էր, նա կորցրեց իմ վստահությունը, ուստի անհնարին են համարում ներկայացնել իր կառավարությունը Հոգաբարձուների խորհրդում կամ որևէ այլ տեղ: Գրավոր դիմումս կուղարկեմ ըստ պահանջվող կարգի»,-ընդգծել է նա: