ԵՄ-ն հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը` Brexit-ի համաձայնագրից իռլանդական բեքստոպի կետը հանելու մասին, չի երաշխավորի, որ  Իռլանդիայի հետ կոշտ սահմանի հարցը կվերանա, գրում է The Guardian-ը:

Այնուհետ  հրատարակությունը կցում է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Նատաշա Բերտոյի կողմից այս թեմայով արված հայտարարությունը:

«Մենք ողջունում ենք Մեծ Բրիտանիայի կառավարության ներգրավվածությունը եւ կազմակերպված ելքին (ԵՄ-ից) շարունակական նվիրվածությունը: Մենք լիովին համոզված ենք, որ դա բխում է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի շահերից:

Սակայն մենք նշում ենք նաեւ, որ նամակը չի ապահովում իրավական օպերատիվ լուծում ՝ Իռլանդիայի կղզում կոշտ  սահմանի վերադարձը կանխելու համար:

Այն չի նշում որեւէ այլընտրանքային մեխանիզմ եւ փաստորեն ընդունում է, որ երաշխիք չկա, որ այդպիսի մեխանիզմները կստեղծվեն անցումային շրջանի ավարտին:

Հակառակ դեպքում, ինչպես մենք բազմիցս ասել ենք, մենք պատրաստ ենք Մեծ Բրիտանիայի հետ կառուցողական աշխատանքին եւ մեր մանդատի շրջանակում», - ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Բեքստոպը անվտանգության քաղաքականություն է, որը նախատեսված է Իռլանդիայի եւ Բրիտանիայի  Հյուսիսային Իռլանդիայի նահանգի միջեւ 500 կմ ցամաքային սահմանի վերահսկողության վերադարձը կանխելու համար:

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարն ասել է, որ եթե Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից դուրս գա առանց որեւէ համաձայնագրի,  ապա  Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միավորման հարցը անխուսափելիորեն կբարձրացվի: