Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 15, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 6, ծեծի 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, թմրամիջոցի հայտնաբերման եւ մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու 3-ական, հարկերից խուսափելու ու ապօրինի ծառահատման 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, կաշառակերության, սպանության սպառնալիքի, արտերկրում հետախուզվող ավտոմեքենայի հայտնաբերման, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ծառեր ու թփեր ապօրինի վնասելու եւ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 1-ական դեպք։

Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 եւ մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: