Ռուսական «Ալտիուս-ՈՒ» նորագույն հետախուզական անօդաչուն իրականացրել է առաջին թռիչքը, այն ունի 6 տոննա զանգված, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության երեքշաբթի տարածած հայտարարությունը:

«Փորձարարական օդանավակայաններից մեկում թռիչքն ընթացել է 32 րոպե մինչեւ 800 մետր բարձրությամբ ամբողջությամբ ավտոմատ ռեժիմում: Համալիրի բոլոր համակագերը գործել են ըստ նախատեսվածի»,- նշված է հաղորդագրության մեջ: