Պարոն Փաշինյան, եթե ուզում եք, որ այդ հանքը բացվի, ուրեմն բարի եղեք ձեր ընտանիքով, ձեր թոռներով, եթե ունեք, Աստված տա, բերեք ձեր թոռներին ու մեր գյուղում բնակվեք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, ասել է Ամուլսարի տարածքում հեթապահություն իրականացնողներից մեկը։

Նրա խոսքով՝ վարչապետն արդեն 6–7 ամիս է իրենց խաբում է. «Ինքը հաստատ Բենդերի դերում է մեր Հայաստանում, տեսե՞լ եք այդ կինոն։ Ֆռացնում է մեզ։ Հիմա էլ ինչ որ բաներ է ասում , թե մենք՝ հանքի պահապաներս, շահեր ունենք։ Ոչ մի շահ էլ ոչ մի տեղից չունենք։ Մենք մեր տանից հաց, պանիր, պոմիդոր բերում դնում ենք այստեղ մի բաժակ էլ քաշած արաղ, խմում ենք, կեսօր ենք անում պառկում քնում ենք»։

Տարածքում պահպանություն իրականացնողներից մեկի խոսքով՝ այն, որ ասել են, թե ոչ մի վնաս չկա, չի համապատասխանում իրականությանը. «Շինարարության ընթացքում մենք տեսել ենք այդ փոշին էլ, աղտոտված ջրերն էլ, ամեն ինչն էլ։ Փորձագետը մի անգամ եկել է տեղանքի զննում է կատարել կես ժամ։ 140 հեկտարը հնարավո՞ր է կես ժամում ստուգել»։