ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդունել է, որ «Իսլամական պետության» գրոհայինները մի շարք շրջաններում ուժ են հավաքում, սակայն հավաստիացրել է, որ հարձակումներ գործելու գրոհայինների հնարավորությունները նվազել են:

«Դա բարդ է: Կան վայրեր, որտեղ այսօր ԻՊ-ն ավելի հզոր է, քան 3 կամ 4 տարի առաջ»,- ասել է Պոմպեոն CBS-ի հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ ինքնահռչակված ԻՊ խալիֆաթը ոչնչացված է, եւ հարձակումներ իրագործելու նրա հնարավորությունները զգալիորեն բարդացել են: