Թուրքիայի կառավարությունը կարող է պաշտոնաթող անել երկրի մի շարք խոշոր քաղաքների ընդդիմադիր քաղաքապետերին: Այս մասին հայտարարել է Sözcü թերթի տեսաբան Էմին Չելաշանը:

Նախօրեին երկրի ՆԳՆ հրամանով փոխարինվել էին Դիարբեքիրի, Մարդինի եւ Վանի քաղաքապետերը. բոլոր նրանք ընտրվել էին մարտին քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունից:

Դրանից հետո նախկին տեսաբան եւ ակադեմիկոս Օզգյուր Մումկուն Twitter-ում գրել էր, որ Ստամբուլի, Անկարայի եւ Իզմիրի քաղաքապետերը կարող են մոտ օրս պաշտոնաթող արվել:

Թուրքական կառավարությունը հայտարարում է, որ ընդդիմադիր քաղաքապետերն աջակցում են Քրդական աշխատավորական կուսակցությանը:

«Եթե երեկ աշխատանքից ազատված քաղաքապետերն ահաբեկչությամբ են զբաղվում, ապա ինչո՞ւ է կառավարությունը մարտի 31-ին նրանց թույլ տվել մասնակցել ընտություններին»,- հարց է ուղղել Չելաշանը՝ հավելելով, որ պաշտոնաթողությունները վնաս են հասցնում Թուրքիայի հեղինակությանը: