Այս տարի կվերանորոգվի 330 կմ միջպետական, համապետական եւ տեղական ճանապարհ. Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք, որ ասֆալտապատումն արվի բարձրորակ, որպեսզի երկար ծառայի մեր ժողովրդին»,-գրել է Փաշինյանը, ով տեղադրել է նաեւ կառավարության պատրաստած տեսանյութը, որտեղ նշվում է. «Հանրապետության ողջ տարածքում իրականացվում են աննախադեպ ծավալով ճանապարհաշինական աշխատանքներ։ Այս տարի կվերանորոգվի 330 կմ միջպետական, համապետական եւ տեղական ճանապարհ։

Բացի դրանից հիմնանորոգվում են Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, ինչպես նաեւ Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի երկու կամուրջները»: