Թուրքիայի հարավ-արեւելքում հատուկ նշանակության ջոկատը  բողոքի ակցիայի ցրման համար, որը կազմակերպվել էր անց երեք քուրդ քաղաքապետերին վերընտրվելուց 5 ամիս պաշոտններից հեռացնելու կապակցությամբ,  ջրցաններ եւ արցունքաբեր գազ  է կիրառել, հաղորդում է Reuters-ը:

Նախօրեին երկրի իշխանությունները փոխարինել էին «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունից քաղաքապետերին եւ ավելի քան 400 մարդու ձերբակալել զինյալների հետ կապերի կասկածանքով, ինչը ընդդիմադիր կուսակցությունների կողմից կոշտ քննադատության էր արժանացել:

Դիարբեքիրում ոստիկանությունը բազմիցս ջրցաններ էր կիրառել բողոքողների փոքրաթիվ խմբերի ցրման համար:

Հատուկ ջոկատը ուժ էր կիրառել, այդ թվում նաեւ մահակներ՝ ցուցարարներին ցրելու համար: Ցուցարարները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ, որի մուտքը փակված էր մետաղական պատնեշներով այն բանից հետո, երբ իշխանության նշանակած պետական ադմինիստրատորը ընտրված քաղաքապետի փոխարեն ստանձնել էր պաշտոնը:

«Այսօր դուք կարող եք տեսնել ճնշման եւ հետապնդումների ռեժիմը», -լրագրողներին ասել է ԺԴԿ ղեկավար Սեզայ Թեմելին:

 «Մենք կշարունակենք դիմադրել, որտեղ էլ որ լինենք, քանի որ դիմադրությունը մեր օրինական իրավունքն է», - ասել է  նա:

Ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ Դիարբեքիրի, Մարդինի և Վանի ազատված քաղաքապետերը մեղադրվում են տարբեր հանցագործությունների, այդ թվում ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեջ:

ԺԴԿ-ն հայկտարարել է, որ քաղաքապետերի փոխարինումը քաղաքական հեղաշրջում էր:

Քաղաքապետերի փոխարինումը համեմատվում է 2016-ին նմանատիպ մեղադրանքներով տասնյակ քաաղքապետերի ազատման հետ, ինչը զտման մի մաս է, որը սկսվել է չհաջողված հեղաշրջումից հետո:

Այդ ժամանակ գրեթե 100 քաղաքապետեր եւ ԺԴԿ-ի հազարավոր անդամներ ռեպրեսիաների արդյունքում բանտարկվել էին, ինչով առաջացրել էին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մտահոգությունը: