Facebook-ը խմբագիրների թիմ է հավաքում News Tab լրատվական ագրեգատորի վրա աշխատելու համար, գրում է The New York Times թերթը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Թերթը նշում է, որ սոցցանցը մտադիր է տարբեր ԶԼՄ-ներից փորձառու լրագրողների վարձել, իսկ հաստիքների մասին կհրապարակի արդեն այսօր:

Նորությունների ոլորտում գործընկերության հարցով ընկերության ղեկավար Քեմփբելլ Բրաունի խոսքով՝ նպատակն այն է, որ News Tab-ը ներկայացնի օգտատերերի համար անհատականացված, խիստ տեղին փորձ:

Անցած տարի ընկերությունը սոցցանցից հեռացրել էր Trending Topics-ը («Ակտուալ թեմաներ»), որն արհեստական ինտելեկտի հետ մեկտեղ ղեկավարում էին լրագրողները: Սկանդալի համար առիթ էին հանդիսացել Gizmodo կայքում հոդվածի հրապարակումից հետո կողմնակալության մեջ մեղադրանքները: Կայքը՝ անանուն աղբյուրների վրա հղումով, հայտնել էր, որ նորությունների վրա աշխատանքի ժամանակ լրագրողներն անտեսել են կոնսերվատիվ ուղղության պատմությունները: Ընդ որում, լրահոսում հայտնված պատմությունների մեծ մասը նախկինի պես դասակարգվում են:

News Tab-ը նպատակ ունի առավել առողջ փոխհարաբերություններ կառուցել հրատարակությունների հետ, որոնցից շատերը ֆինանսական խնդիրների հետ են բախվել սոցցանցի պատճառով, գրում է Axios-ը:

Համագործակցության համար սոցցանցը ԶԼՄ-ներին միլիոնավոր դոլարներ է խոստանում: Այս մասին ավելի վաղ գրել էր The Wall Street Journal-ը:

Սկզբնական շրջանում News Tab-ը կօգտագործի միայն 200 000 օգտատեր՝ սկսած հոկտեմբերից: ԱՄՆ-ից օգտատերերը կկարողանան նոր ծառայությունն օգտագործել արդեն հաջորդ տարվա սկզբից: