Instagram-ը թողարկել է Data Abuse Bounty ծրագիրը, որով կվճարի օգտատերերին անձնական տվյալներն անօրինական ճանապարհով օգտագործող ընկերությունների մասին տեղեկության համար, գրում է Hightech-ը՝ Engadget-ի վրա հղումով:

Բացի այդ, ծրագիրը կհետեւի լայքերի, հետեւորդների եւ մեկնաբանությունների հավաքման ծառայություններին:

Ծրագրի մասնակցելու համար մրցանակի չափը չի նշվում: Ընդ որում, Facebook-ի նմանատիպ ծրագրում գումարի չափը կազմում է մոտ 1,5 հազար դոլար: