Հուլիսի 21-ին լույս աշխարհ էր եկել Սխտոր անունով կատուն, որին կլոնավորել է Sinogene Biotechnology Company չինական ընկերությունը, գրում է ZOL պարբերականը:

Սխտորը դարձել է Չինաստանում կլոնավորված առաջին կատուն, գրում է Naked-Science-ն:

«Հաջող ավարտից հետո մենք կսկսենք կլոնավորման պաշտոնական ծառայություններ մատուցել»,- ասել է ընկերության փոխտնօրեն Չժաո Ցզյանպինը:

Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Լայ Լյանսյուէի խոսքով՝ ողջ գործընթացը տեւում է առնվազն 2 ամիս: Ընդ որում, սիրելի կենդանու կլոնավորման համար պետք է վճարել մոտ 35 հազար դոլար: Այժմ ընկերությունն առաջարկում է նաեւ շների կլոնավորում՝ 54 հազար դոլարով:

Չնայած նրան, որ գիտական աշխարհի շատ ներկայացուցիչներ թերահավատորեն են մոտենում կլոնավորմանը, տեխնոլոգիան տեղում կանգնած չէ. Չինաստանում տարեսկզբին լույս աշխարհ է եկել փոփոխված գեներով կապիկի 5 կլոն: