Կանադայում գրիզլի արջը սպանել է ֆրանսա-կանադացի երաժշտին: BBC-ի հաղորդմամբ՝ 44-ամյա Ժյուլեն Գոտյեն ճանապարհորդել է Մակկենզի գետով, որպեսզի ձայնագրի բնության ձայներն իր երաժշտական ծրագրի համար:

Արջը հարձակվել է, երբ տղամարդը քնած է եղել: Բնության պահպանության ներկայացուցիչների խոսքով՝ գրիզլի արջի հարձակումները, որպես կանոն, հազվադեպ են լինում:

Հաջորդ օրը հայտնաբերվել է Գոտյեի հետ ճանապարհորդության մեկնած կենսաբան Կամիլ Տոսկանիի մարմինը: