Հնդկաստանում աները ցածր կաստային պատկանող փեսային սպանելու համար քիլեր է վարձել: 

Fox News-ի հաղորդմամբ՝ Պրանայ Պերումալլան սպանվել է 2018թ. ամուսնությունից մեկ ամիս առաջ այն բանից հետո, երբ մարդասպանը հարվածել է նրա գլխին եւ կտրել կոկորդը:

Հարսնացուի ընտանիքը դեմ է եղել ամուսնությանը, քանի որ փեսացուն եղել է դալիթների (անձեռնմխելիների) կաստայից, որոնց հետ բարձր կաստայի ոչ բոլոր ներկայացուցիչներն են համարձակվել համագործակցել: Հարսնացուի հարուստ ընտանիքը պատկանել է բարձր կաստային: Ընտանիքը Պերումալլայի հետ աղջկա հարաբերությունները հարված եւ ստորացում է համարել: Դա ստիպել է ընտանիքի հորը քիլեր վարձել:

Աղջիկը՝ Ամրուտան, ծանոթացել է տղայի հետ դպրոցում, հայրը նրան արգելում էր շփվել տղայի հետ եւ դրա համար ծեծում էր: Զույգը երկար ժամանակ թաքցրել է հարաբերությունները, սակայն որոշել է մեկնել Ավստրալիա եւ խուսափել ընտանիքի վրեժից, սակայն նրանց ծրագիրը չի իրականացել Ամրուտայի հղիության պատճառով: Ամրուտայի հայրը համաձայնել է 150 000 դոլար վճարել փեսայի սպանության համար:

Ողջ Հնդկաստանում Պերումալլայի սպանությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել, երբ հարյուրավոր դալիթներ հանդես են եկել անարդարության դեմ եւ ցավակցել Ամրուտային: