Սերբիան եւ ԵԱՏՄ-ն կարող են ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր կնքել հոկտեմբերի 25-ին: Այս մասին հայտարարել է Սերբիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հոկտեմբերի 25-ին ակնկալվում է Սերբիայի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր կնքում: Դա նշանակալից իրադարձություն է, ԶԼՄ-ները հիմնավոր ուշադրություն են հատկացնում դրան: ԵԱՏՄ-ն արդյունավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ինտեգրացիոն նախագիծ է»,- Twitter-ում գրել է դեսպանը:

Ավելի վաղ օգոստոսին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է Սերբիայի եւ Սինգապուրի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի կնքման գործընթացի արագացման անհրաժեշտության մասին: