Եվրահանձնաժողովը Facebook-ի Libra կրիպտոարժույթի նկատմամբ հակամոնոպոլ հետաքննություն է վարում, գրում է Bloomberg-ը:

Եվրահանձնաժողովն այժմ հետաքննում է Libra կրիպտոարժույթի նկատմամբ «պոտենցիալ հակամոնոպոլ պահվածքը»՝ այն մտավախությունների ֆոնին, որ թվային արժույթը դուրս կմղի մրցակիցներին:

Libra-ն գլոբոլ կրիպտոարժույթ է, որի թողարկումը նախատեսված է 2020թ.:

ԵՄ պաշտոնյաների խոսքով՝ այն կրող է «մրցակցության հնարավոր սահմանափակումներ ստեղծել»: ԵՄ կարգավորիչները նաեւ ուսումնասիրում են հավելվածների հնարավոր ինտեգրումը Facebook-ի ծառայություններում, մասնավորապես՝ WhatsApp-ում եւ Messenger-ում:

Անցած տարի ԱՄՆ օրենսդիրները նշել էին, որ սոցցանցը չի ապացուցել այն, որ իրեն կարելի է վստահել՝ սպառողների տվյալների եւ համաշխարհային ֆինանսական համակարգի պաշտպանության տեսանկյունից: