Հոնդուրասի նախկին նախագահ Պորֆիրիո Լոբոյի կինը՝ Ռոսա Էլենա Բոնիլիան, երկրի մայրաքաղաք Տեգուսիգալպեի դատարանի կողմից մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ: Երեքշաբթի տեղական ժամանակով երեկոյան այս մասին երկրի Գերագույն դատարանը հայտնել է իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բոնիլիային «միաձայն մեղավոր են ճանաչել խարդախության 8 դեպքով եւ յուրացման 3 դեպքով», նշված է գրառման մեջ: Սպասվում է, որ նախկին առաջին տիկնոջ դատավճիռը կկայացվի օգոստոսի 27-ին, նրան սպառնում է 58-ից մինչեւ 87 տարվա ազատազրկում:

Նախկին նախագահի կինը ձերբակալվել էր 2018 թվականի փետրվարի վերջին: Հոնդուրասի դատախազությունը նրան մեղադրել է ավելի քան 700 հազար դոլար յուրացնելու մեջ, որը նախատեսված էր տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնելու համար:

Լոբոն հանրապետությունը ղեկավարել է 2010-2014 թվականներին: