Կրասնոդարի «Վիշնյակի» առեւտրի համալիրի շրջանում տեղի է ունեցել զանգվածային փոխհրաձգություն, հայտնում է Life-ը: 

Ականատեսների խոսքով՝ նախ բարձրաձայն խոսակցություն է լսվել շաուրմայի կրպակի մոտ, որից հետո հնչել են բազմաթիվ կրակոցներ: Նվազագույնը մեկ տուժածի տարել է դեպքի վայր ժամանակ շտապ օգնության մեքենան:

Չհաստատված տեղեկություններով՝ եւս մեկ վիրավորի մարդատար ավտոմեքենայով տարել են հրաձգության մասնակիցները: Տեղի ունեցածի բոլոր մասնակիցները ոստիկանների գալու պահին փախուստի են դիմել:

Վկայակոչելով ՆԳՆ երկրամասային գլխավոր վարչությանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ ոստիկանությունը ստուգում է Կրասնոդարի կենտրոնում հրաձգությամբ զանգվածային վիճաբանության մասին տեղեկությունը:

ՆԳՆ տարածքային վարչությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը Ստավրոպոլյան փողոցում:

«ՆԳՆ Կրասնոդար քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել վիճաբանության մասին, դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության եւ այլ արտակարգ ծառայությունների աշխատակիցներ: Ներկա պահին նյութը գրանցված է, անցկացվում է ստուգում, պարզվում են հանգամանքները եւ վիճաբանության բոլոր մասնակիցները: Տուժածների մասին տեղեկություններ չկան»,- ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը նաեւ ուսումնասիրում է համացանցում հրապարակված տեսանյութը: