Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 21:30-ի դրությամբ այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 հրշեջ-փրկարար, Կապանի անտառտնտեսության 20 եւ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: