Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սեւանա լճից 51 միլիոն խմ ջուր պակաս ենք բաց թողել: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշել է. «Օգոստոսի 12-ի դրությամբ Սեւանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խմ նախորդ տարվա 144 միլիոն խմ-ի փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը որ Սեւանից օրենքով նախատեսված 170 միլիոն խմ-ից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի:

Այս իրավիճակի պատճառը շատ թե քիչ բարենպաստ եղանակն է եւ ջրի կառավարման ոլորտում արտակարգ միջոցների կիրառումը»: