Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգոստոսի 21-ին նշում է ծննդյան տարեդարձը: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվասկան համակարգից:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը ի սրտե շնորհավորում է Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին` առավել պայծառազարդելով նրա քրիստոսաշավիղ առաքելությունը: Քաջառողջ երկար տարիներ ու արդյունաշատ հովվապետություն Հայոց Հորը` կյանքի փոթորկալից ժամանակներով ապահով առաջնորդելու Հայոց Տապանը դեպի Երկնավոր մեր Տիրոջ խաղաղ նավահանգիստը»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի շնորհավորական ուղերձում: