Օգոստոսի 12-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում ոստիկանության Անիի բաժնի պարեկապահակետային ծառայողները շրջիկ ծառայության ընթացքում ստուգման են ենթարկել «Ֆորդ» մակնիշի մի մեքենա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայում հայտնաբերված փայտի օրինականությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել:

Վարորդը եւ ուղեւորը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Անիի բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: