Բեռլինում ավելի քան 1900 ոստիկաններ մարդկանց առեւտրի մասին գործի հետաքննության կապակցությամբ հանցանշաններ են որոնում, հաղորդում է Associated Press-ը:

Չորեքշաբթի Բեռլինի դատախազությունը Twitter-ում հայտարարություն էր տարածել այն մասին, որ դաշնային ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են կատարում քաղաքի ավելի քան 100 տներում եւ ձեռնարկություններում:

Դատախազությունը նաև նշել է, որ խուզարկությունները հիմնված են մարդկանց առեւտրի եւ շինարարության ոլորտում օտարերկրացիների աշխատանքային շահագործման մասին մեղադրանքների վրա:

Գերատեսչությունում հրաժարվել են  ներկայացնել գործի մանրամասները՝ պատճառաբանելով, որ խուզարկությունները դեռեւս շարունակվում են: