Բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք: Ազգային անվտանգության ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, մատակարար կազմակերպության հետ գալով հանցավոր համաձայնության, ուռճացված գնով կնքել են մատակարարման պայմանագիր, որի հիման վրա այդ ընկերությանն ապրանքատեսակի իրական շուկայական արժեքի փոխարեն փոխանցել են 21 մլն 700 հզր ՀՀ դրամով ավել գումար, որի արդյունքում առանձնապես խոշոր չափերով նշված գումարը վատնվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: