Էս մեր սարն է, 70 տոկոսն արդեն վառվեց մոխրացավ, պատկերացնում եք չէ՞ էկոհամակարգը ինչպիսի վիճակում է հայտնվել։ Այս մասին Facebook-I իր էջում գրել է օգտատերերից Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով Արայի լեռան վրա նախօրեին բռնկված հրդեհին:

«Եղվարդցիները երկու օր է չարչարվում են, որ գոնե Ծաղկեվանքի շրջակայքը փրկեն հրդեհի ճիրաններից։ ԱԻՆ-ի համար էլ է շատ բարդ նման ռելիեֆային գոտում աշխատանքներ իրալանացնել։ Իմ խորին համոզմամբ հրդեհը քեֆչիների պատճառով է եղել, անպատասխանատու ոչ սրտացավ վերաբերմումքից, դե խորոված ա, բան ա, կամ մեքենայից կիսավառված գլանակ շպրտելուց։ Մի խոսքով մարդկային հոսքի ավելացումը բերեց սրան։

Ինչպես անընդհատ ասում եմ՝ հայն ու բնությունն անհամատեղելի տարրեր են։

Լավ ո՞նց կարելի է անել էս երկրում սոցիալական պատասխատվության մակարդակը բարձրացնել, գոնե մի քիչ»,-գրել է նա:

Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ (ֆոտո)