Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 20-ին, ժամը 16:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:17-ին, մարվել՝ 19:02-ին: Այրվել է մոտ 20 hա խոտածածկույթ:

Նույն օրը, ժամը 21:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ Քասախի կիրճում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հատուկ հրշեջ ջոկատից մեկ եւ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել` 03:11-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: