Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, որոնցից 5-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, յուրացման կամ վատնման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, գույքի դիտավորությամբ վնասման ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, անձի առեւանգման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, ծեծի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի, սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, ալիմենտը վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 եւ մարմնական վնասվածք հասցնելու՝ 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: