Audi RS6 Avant-ը փոխել է սերունդը. նախորդի համեմատ այն դարձել է ավելի հզոր եւ դինամիկ: Դեռեւս ներկայացված է միայն ամերիկյան շուկայի համար տարբերակը, սակայն արդեն սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոսրահում տեղի կունենա եվրոպական դեբյուտը:

Եվրոպացիները  մինչեւ 2019 թվականի վերջը կստանան «լիցքավորված ունիվերսալ», իսկ ՌԴ-ում մեքենան կհայտնվի հաջորդ տարվա առաջին կեսին, հաղորդում է  Motor-ը:

RS6 Avant-ի շարժիչը նախորդ սերնդի մոդելինն է՝ 4 լիտրանոց երկտուրբո V8 շարժիչ՝ 600 ձիաուժով եւ 800 Հմ պտտվող մոմենտով, որն այժմ աշխատում է 48 վոլտանոց գեներատորի հետ: Համեմատության համար. նախորդ սերնդի ունիվերսալի ագրեգատն ուներ 500 ձիաուժ եւ 700 Հմ պտտվող մոմենտ: Հետեւաբար նորույթը ավելի արագ է 0-ից մինչեւ 100 կմ ժամ արագություն զարգացնում. 3.6 վայրկյան՝ նախորդի 3.9-ի համեմատ: Առավելագույն արագությունը, ինչպես եւ նախկինում, սահմանափակված է մինչեւ 250 կմ/ժամ գծանիշը, սակայն լրացուցիչ վճարի դիմաց սահմանափակիչը կարելի է 280 կամ 305 կմ/ժամ տեղափոխել: