Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարարության խորհրդատու Գևորգ Թամամյանի հեռանալու վերաբերյալ տարածած տեղեկությունների առնչությամբ պարզաբանում է տարածել:

Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երեկվանից տարբեր լրատվամիջոցներ գրում են, որ նախարար Արսեն Թորոսյանի «խորհրդատուն հեռանում է»:

Առողջապահության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 2300-Ա հրամանով սահմանվել է առողջապահության նախարարության (ոչ թե նախարարի) խորհրդատուների ցանկը (նախկինում` գլխավոր մասնագետներ), որոնք պետք է մասնակցեն ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացին:

Այս պահին նրանք դեռ թվով 47-ն են, քանի որ «հեռացող խորհրդատուն» առողջապահության նախարարություն չի ներկայացրել հեռանալու դիմում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեւորգ Թամամյանը, որ նաեւ բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչն է, Facebook-ի իր էջում գրել էր, որ այլեւս չի ցանկանում լինել նախարարի խորհրդատուն: Նա բավականին խիստ գնահատականներ է տվել նախարարի հասցեին:

Դադարեք ինձ համարել ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու. Հայաստանի բժիշկների միության նախագահը՝ Արսեն Թորոսյանին