Կրասնոդարի Ստավրոպոլյան փողոցում փոխհրաձգությունից հետո, որի հետեւանքով մեկ մարդ մահացել էր, ոստիկանությունը սկսել է ծագումով Չեչնիայից մարդու որոնումները, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Տեղեկացված աղբյուրը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ հետախուզում է հայտարարվել ծագումով Չեչնիայից 1991 թվականին ծնված Ռուսլան Տուրաշովի նկատմամբ, որը հաշվառված է Աչհոյ-Մարտանովսկյան շրջանի Բամուտ գյուղում: Նա զինված է եւ կարող է դիմադրություն ցույց տալ:

Ենթադրաբար՝ կասկածյալը տեղաշարժվում է սպիտակ «Լադա-Պրիոր»-ով անձանց հետ, որոնք նույնպես կարող են զինված լինել: