Օգոստոսի 20-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հերթական մարզական միջոցառումը՝ ծանրաքարի հրում:

Մրցաշարին մասնակցող 30 դատապարտյալներից հաղթական 3 տեղերը համապատասխանաբար գրավել են Թաթուլ Միրզոյանը, Վարազդատ Հովհաննիսյանը եւ Աշոտ Ղարայանը: Հաղթողներին տրվել են պատվոգրեր: Նրանք ներկայացվել են նաեւ խրախուսման:

Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվում են սպորտային, մշակութային եւ այլ բնույթի միջոցառումներ՝ պատիժը կրող անձանց վերասոցիալականացման, հետագայում ազատության մեջ հեշտությամբ ինտեգրվելու եւ հոգեւոր ու ֆիզիկական տոկունությունը բարձր պահելու համար: