Սուդանի Ռազմական խորհուրդը ղեկավարող գեներալ-լեյտենանտ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը զբաղեցրել է երկրի ինքնիշխան խորհրդի ղեկավարի պաշտոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News Arabia-ին:

Նրա երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել երկրի Գերագույն դատարանում: Ինքնիշխան խորհրդի ստեղծումից հետո անցումային Ռազմական խորհուրդը լուծարվել է:

Ինքնիշխան խորհրդի կազմում են ներառվել բանակի 5 ներկայացուցիչներ եւ 6 քաղաքացիական անձինք, ընդ որում, 11-րդ անդամին ընտրել են փոխզիջումային հիմքով: Այդ մարմնի ստեղծումը նախատեսված է սահմանադրական հռչակագրով, որը օգոստոսի 17-ին ստորագրել էին բանակն ու ընդդիմությունը: Անցումային շրջանի առաջին փուլի ընթացքում խորհուրդը կղեկավարի զինվորականը, ապա այն կղեկավարի քաղաքացիական ներկայացուցիչը: