Օգոստոսի 20-ին, ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել բանկի աշխատակից եւ հայտնել, որ մի քաղաքացի 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է ներկայացրել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է քաղաքացու ինքնությունը: Դավիթաշենի բնակիչ 66-ամյա տղամարդը բերման է ենթարկվել եւ տվել բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: