Օգոստոսի 20-ին, ժամը 02.10-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ Ուլնեցու փողոցում ընկել է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը:

Քրեական հետախույզների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն փողոցում գտնվող ռեստորանի մոտ ծագած վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել է Ա. Տիգրանյան փողոցի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նույն օրը երեկոյան երիտասարդը ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: