Facebook Inc-ը հայտնել է, որը օգտատերերը հնարավորություն կստանան տեսնել եւ վերահսկել տվյալները, որոնք ստացել են սոցցանցի կողմից՝ դիտումների կամ կողմնակի կայքերի ու հավելվածների հիման վրա, հաղորդում է Reuters-ը:

Ընկերությունը նման տվյալները «Facebook-ի սահմաններից դուրս ակտիվություն» է անվանում, օրինակ, երբ հագուստի օնլայն խանութը սոցցանցի հետ կիսվում է օգտատերերի ակտիվության մասին տեղեկությամբ:

Սոցցանցը հայտնել է, որ նոր գործառույթը ներդրել է Իռլանդիայում, Հարավային Կորեայում եւ Իսպանիայում, իսկ մոտ ամիսներին հասանելիություն կստանան նաեւ ողջ աշխարհի օգտատերերը: Ընկերությունը հավելել է, որ բիզնեսի վրա նոր միջոցների որոշակի ազդեցություն է ակնկալում:

Վերջին շրջանում ընկերության գաղտնիությանքաղաքականությունը քննադատության է արժանանում օրենսդիրների եւ կարգավորող մարմինների կողմից: ԱՄՆ առեւտրային դաշնային հանձնաժողովը հուլիսին հայտնել էր, որ ընկերությունը ռեկորդային տուգանք կվճարի 5 մլրդ դոլարի չափով՝ կապված օգտատերերի տվյալների օգտագործման հետ:

Facebook-ը գումար է վաստակում գովազդի հաշվին եւ գովազդատուներին գործիքներ առաջարկում պոտենցիալ հաճախորդների թարգետավորման համար: Հունիսի 30-ին ավարտված եռամսյակի համար ընկերությունը գովազդի վաճառքից մոտ 17 մլրդ դոլար է վսաստկել: