Բաքվի բնակչուհին շղթայակապ է արել 10-ամյա որդուն: Haqqin.az-ի հաղորդմամբ՝ սոցցանցերում լուսանկար է տարածվել, որում երեւում է՝ ինչպես է տղան շղթայակապ վիճակում նստած պատշգամբի վրա: Լուսանկարի տարածվելուց հետո իրավապահ մարմինները տվյալ փաստով հետաքննություն են սկսել:

Ոստիկանության տվյալներով՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ Եվլախի շրջանում Շախանա Իսմայիլովան իր քրոջ՝ Այգյուն Իսմայիլովայի հետ շղթայել է 2010թ. ծնված Օ.Գ.-ին, ապա աշխատանքի գնացել ժամը 08:00-ից մինչեւ 00:00-ը, որպեսզի տղան չկարողանա փախչել:

Երեխայի մայրը խոստովանել է, որ շղթայել է տղային: Նրա խոսքով՝ իր որդին չար երեխա է: