Համաշխարհային գերտերությունները պետք է իմանան, որ Իրանի նավթի արտահանման զրոյացման դեպքում միջազգային ծովային երթուղիներն անվտանգ չեն լինի: Այս մասին, Mehr-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Նրա խոսքով՝ «Իրանի վրա միակողմանի ճնշումը կի կարող տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգություն ապահովել»:

Ռոհանին նշել է, որ միջուկային համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունները կրճատելու Իրանի որոշումը ճիշտ էր: Նա զգուշացրել է, որ երկիրը չի կարող հանդուրժել երկարաժամկետ հեռանկարում այլ կողմից պարտավորությունների բացակայությունը:

Ամերիկյան պատժամիջոցներն ահաբեկչություն անվանելով՝ Իրանի նախագահը նշել է, որ «այսօր ԱՄՆ-ը զբաղվում է իրանցի երեխաների, կանանց եւ տղամարդկանց դեմ տնտեսական ահաբեկչությամբ»: