Մեքսիկայում դատարանը վճիռ է կայացրել, որով կառավարությանը կարգադրում է հայցվորներին թույլ տալ կոկաին տեղափոխել եւ օգտագործել, սակայն չգնել կամ չվաճառել այն, հաղորդում է AP-ը:

Դատավճիռը որեւէ անմիջական ազդեցություն չունի, եւ այն նախադեպ չի ստեղծում կամ չի չեղարկում գործող օրենքները, որոնք Մեքսիկայում կոկաին պահելն անօրինական են համարում:

Դատարանի որոշումը կայացվել է մայիսին: Կառավարությունը որոշել է բողոքարկել որոշումը: Սակայն «Հանցավորության դեմ միավորված Մեքսիկա» խումբը, որը հայտարարել է դատարանի որոշումը, նշում է, որ որոշումը հնարավորություն է տալիս դեբատներ անցկացնել այն մասին, որ իրավապահ մարմինների սահմանափակ ռեսուրսները կարող են ուղղվել բռնի հանցագործությունների, այլ ոչ թե թմրանյութերի վրա: