Հայբիզնեսբանկը մասնակցեց «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին, որը տեղի ունեցավ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում:

Հանդիսանալով ֆորումի հովանավոր՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, համաժողովին զուգահեռ մեկնարկած տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդեսին առանձնացավ իր տաղավարով՝ մասնակիցներին ներկայացնելով Բանկի պրոդուկտներն ու ծառայությունները:

Բանկի պատվիրակությունը ներկայացնում էին Գլխամասային գրասենյակի, ինչպես նաև «Հրազդան» մասնաճյուղի աշխատակիցներն ու կառավարիչը:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են տասը հաջողված ձեռնարկությունների և շուրջ 25 ներդրումային ծրագրերի պատմություններ:

Նշենք, որ համաժողովին մասնակցել էր նաեւ ՀՀ վարչապետը՝ հայտարարելով, որ առաջնային խնդիրներից է ապահովել պայմաններ ինչպես մարզում, այնպես էլ ամբողջ երկրում ոլորտը զարգացնելու համար:

Ֆորումի ընթացքում ցուցադրվեց մարզի ներդրումային գրավչության մասին պատմող ֆիլմ, տեղի ունեցավ պանելային քննարկում:

Հայբիզնեսբանկը, կարևորելով մարզերի զարգացման ռազմավարությունը, տեղական արտադրողին ներկայացրեց ակտիվորեն զարգացող պրոդուկտները փոքր և միջին բիզնեսի համար: Գործարարները հնարավորություն ունեցան ծանոթանալ Բանկի ծառայությունների և լուծումների ամբողջական փաթեթին՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու և արդեն գործող ծրագրերը խթանելու ակնկալիքով: