«Գլոբալ Կրեդիտը», լինելով վարկավորման շուկայում առաջատար ընկերություններից մեկը և մշտապես ներկայանալով վարկատեսակների տրամադրման նոր և ավելի հարմար պայմաններով, այս անգամ բարելավել է հիփոթեքային վարկավորման պայմանները:

Վարկային կազմակերպությունից հատնում են, որ ընդառաջելով բազմաթիվ հաճախորդների առաջարկներին՝ բնակարանի ձեռք բերման վարկներն արդեն տրամադրվում են առանց կանխավճարի:

Երկար ժամանակ է, ինչ հաճախորդներից առաջարկներ ենք ստանում այն բանի վերաբերյալ, որ կանխավճարի պարտադիր լինելու հանգամանքը դժվարություններ է առաջացնում և խոչընդոտում սեփական բնակարան ձեռքբերելու իրենց երազանքի իրականացմանը: Ըստ այդմ՝ որոշում կայացվեց հաճախորդներին տրամադրել նաև կանխավճարը՝ լրացուցիչ վարկավորման եղանակով:

Այսինքն՝  «Գլոբալ Կրեդիտը» բնակարանի ձեռք բերման վարկը տրամադրելուն զուգահեռ կանխավճարի գումարը ևս տրամադրում է որպես վարկ՝ նույն տոկոսադրույքով: