Ամենահին ստեգոզավրի մնացորդները հայտնաբերվել են Մարոկկոյում: Հնէաբանների տվյալներով՝ այդ դինոզավրերն ապրել են Երկրի վրա 168 մլն տարի առաջ, հաղորդում է BBC-ը:

Բացի այդ, դա առաջին ստեգոզավրն է, որի մնացորդները հայտնաբերվել են Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ, ինչպես համարվում էր, այդ տեսակը տարածված չի եղել: Գիտնականների խումբը՝ հնէաբան Սյուզաննա Մայդմենտի ղեկավարությամբ, նոր տեսակն անվանել է Adratiklit boulahfa, ինչը բերբերական լեզվից թարգմանաբար նշանակում է «լեռնային մողես»:

Համարվում է, որ Երկրի վրա (երբ Երկրի վրա դինոզավրեր էին ապրում) եղել է 2 սուպերմայրցամաք՝ Լավրասիա (հյուսիսային մայրցամաք) եւ Գոնդվանա (հարավային մայրցամաք), որոնք մեզոզոյան դարաշրջանում մասնատել են գերմայրցամաք Պանգեյը: Լավրասիան ներառել է տարածքի մեծ մասը, որոնք այժմ կազմում են Հյուսիսային Կիսագնդի մայրցամաքները: Գոնդվանան ներառել է Աֆրիկան, Հարավային Ամերիկան, Անտարկտիդան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Արաբիան, Մադագասկարն ու Հնդկաստանը: